Արդեն 4 օր է՝ դպրոց ենք գնում և, չնայած ամառային արձակուրդի հիշողությունները դեռ մեզ հետ են, բայց դպրոցն ու դասերն արդեն պահանջում են՝ ուշադրությու՛ն, ուսումնական տարին սկսվել է․․․
Ինչպե՞ս սկսեցիք նոր ուսումնական տարին, տղաներ ու աղջիկներ, ի՞նչ նորություններով, ի՞նչ նոր առարկաներ են հայտվել ձեր դասացուցակում, ինչ տրամադրությամբ եք սկսում դպրոցական առավոտները։
Եթե որոշեք, որ ուզում եք Ռադիո Արևիկին պատմել այս ամենի մասին, տեղեկացրեք և ձեզ սիրով կհյուրընկալենք մեր ստուդիայում։ Իսկ այս թողարկմանը մեր պատանի թղթակիցներ Մանեն, Նանեն ու Սոնան կփոխանցեն իրենց առաջին տպավորությունները նոր ուսումնական տարվանից, ինչպես նաև կխոսեն ժամանակի կառավարման և այն արդյունավետ օգտագործելու մասին։





