Շատերս ուրախ ենք, որ նոր ուսումնական տարին սկսվել է, շատերիս համար էլ ամառային արձակուրդից հետո դպրոց վերադառնալը միշտ չէ, որ հեշտ է ստացվում։ Պետք է նորից հարմարվենք շուտ արթնանալուն, ծանրաբեռնված դասացուցակին, տնային աշխատանքներին ու դպրոցական այլ պարտականություններին։ Եվ, եթե այս ամենը ձեզ մոտ տրամադրության անկում, լարվածություն, վախ ու խուճապ է առաջացնում, լսեք մեր զրույցը հոգեբան Զառա Հակոբյանի հետ։
Նրա խորհուրդները կօգնեն մեզ մյուս ուսումնական շաբաթն արդեն առանց լարվածության ու անհանգստության սկսել։





