Զարթուցիչ

Խաղում ենք Մեդիագիտակ․ Զարթուցիչ 

Անկախ մեր տարիքից՝ մենք ամեն օր լսում ենք լուրեր ու հաղորդագրություններ, դիտում ենք ֆիլմեր, տեսնում տասնյակ գովազդներ, այցելում սոցցանցեր, մի խոսքով՝ սպառում ենք մեդիաբովանդակություն։ Սակայն, միշտ չէ, որ կարող ենք հասկանալ դրանց նպատակը և որն ամենակարևորն է պարզել՝  ո՞րն է ճշմարիտը և ո՞րն է կեղծը։ Հենց այստեղ է, որ մեզ օգնության է հասնում մեդիագրագիտությունը։

Այսօր, սովորության համաձայն Ռադիո Արևիկի եթերում մարզելու ենք մեր ուղեղը, տալու ենք հարցեր, որոնք մեզ ստիպելու են վերանայել, թե ինչպես ենք ընկալում ու տեսնում աշխարհը։ Այսօրվա թեման՝ մեդիագրագիտությունն է։ Հաճելին ու օգտակարը համադրելու համար խաղաղալու ենք Մեդիագիտակ անունով խաղը, որի միջոցով բացահայտելու ենք՝ ինչքանո՞վ ենք մեդիագրագետ։

Հանրային լրագրության ակումբի կողմից ստեղծված այս խաղի նպատակը մեդիագրագիտության և քննադատական մտածողության զարգացումն է։ Խաղի տուփում գտել ենք 4 տարբեր թեմաներով առաջադրանք՝ Թեստադարան, Հարցերի գիտակ, Վերնագրի դերը և Ինֆոքարտ։

Յուրաքանչյուր առաջադրանքի համար սահմանված է հստակ նպատակ, որին խաղացողը պետք է ձգտի հասնել։

Խաղում կա նաև պտուտակ, որը դրվելու է սեղանի կենտրոնում, և ով առաջինը կպտտի  այն՝ կսկսի խաղը։ Առաջադրանքը կարդալուց հետո միացնելու ենք ժամանակաչափը։ Պատասխանը պետք է հնչի մինչև ժամանակի ավարտը։

Իսկ խաղից հետո, հարցազրույց ենք ունենալու մեդիափորձագետ Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ։ Նա էլ մեզ համար կբացահայտի սոցիալական մեդիան ավելի ապահով դարձնելու գաղտնիքները։

Ցուցադրել ավելի
Back to top button