Լուրեր

Reuters-ը Քիմ Քարդաշյանի հայաստանյան լուսանկարը ընդգրկել է լավագույնների ցանկում

Աշխարհի խոշորագույն միջազգային լրատվական գործակալություններից մեկը՝ Reuters-ը, կազմել է տարբեր երկրներում 2019 թվականին արված լավագույն լուսանկարների ցանկը:

Ցանկում տեղ գտած ուշագրավ լուսանկարներից մեկը   ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանի սելֆին է, որն արվել էր հոկտեմբերին՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:

«Քիմ Քարդաշյանը սելֆի է անում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) ժամանակ Երևանում, Հայաստան, 2019-ի հոկտեմբերի 8»,- նշված է լուսանկարի մոտ։  

Ինչպես նշվում է, Քիմի հետ լուսանկարը պատկերել է «Ֆոտոլուր» գործակալության թղթակից Վահրամ Բաղդասարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button