Զարթուցիչ

Երեք տոն մեկ օրում. Զարթուցիչ

Հոկտեմբերի 1-ը հարուստ է միջազգային տոներով։ Նշում ենք երաժշտության, տարեցների և բուսակերների օրը։
Երաժշտության միջազգային օրը սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 1975 թվականին։ Նախաձեռնողներից մեկը, ի դեպ, եղել է ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը, որն այդ ժամանակ եղել է Միջազգայի երաժշտական խորհրդի նախագահը։ Կոմպոզիտորը հույս է հայտնել, որ երաժշտության օրը կօգնի միավորել տարբեր մշակույթներ կրող մարդկանց և տոն ունենալու առաջարկով դիմել է Միավորված Ազգերի կազմակերպությանը։

Առաջարկն ընդունվել է, և արդեն 50 տարի հոկտեմբերի 1-ը համախմբում է երաժիշտներին։ Օրը հիշեցնում է մեզ, որ երաժշտությունը պարզապես հնչյունների միահյուսություն չէ, այլ գեղեցիկ լեզու, որը միավորում է բոլորին, բուժում է մարդկանց հոգին և ամենասովորական օրը վերածում տոնականի։

Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր երաժշտություն են ստեղծում ու գունավորում մեր աշխարհը։

Տարեցների օրը նույնպես հռչակվել է Միավորված Ազգերի կազմակերպության կողմից 1990 թվականի դեկտեմբերի 14-ին։
Առաջարկում ենք այսօր մեր շուրջն ապրող տատիկներին ու պապիկներին պարուրել սիրով ու ջերմությամբ և երջանիկ պահեր նվիրել նրանց։ Չէ՞ որ նրանք նույնպես իրենց փորձով ու գիտելիքով մեծ ներդրում են ունեցել մեր կյանքում և տվել խորհուրդներ ամբողջ կյանքի համար։

Սիրելի տատիկ-պապիկներ, դուք մեր ընտանիքի լույսն եք, մեր ավագ ընկերը։ Ձեր հոգատարությունը, ժպիտն ու խորհուրդները անգին են մեզ համար։ Եվ մենք ձեզ շատ ենք սիրում։

Ցուցադրել ավելի
Back to top button