Լուրեր

Մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 23-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» 23-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը: Այս տարի այն կրում է «Փառատոնային ձերը» («Festivally Yours!») խորագիրը: Այն փառատոնի համար հատուկ հեղինակած կարգախոս է, որը շեշտում է փառատոնի՝ որպես համատեղ և միաժամանակ յուրաքանչյուրի անձնական տոն։

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի համագործակցում է «Ավինյոն ՕՖՖ» փառատոնի հետ: Արտերկրից այս տարի փառատոնին մասնակցում է 11 երկիր: Ծրագրում ընդգրկված են Բենչա թատրոնի «Խորքային տարածություն» (Նիդերլանդներ), ՖՈՐՍ-ի «Չաջեոն (Պտույտ)» (Հարավային Կորեա), Սեյքրըդ Փլեյսիսի «Ստվերների պարը» (Բելգիա), PR-Էվոլուշն պարային ընկերության «Կյանքի գույներ» (Հունգարիա) և մի շարք այլ ներկայացումներ: Փառատոնի ծրագրում ներառված են վարպետության դասեր՝ արտասահմանյան մասնագետների կողմից։ Հայկական թատրոնների և միջազգային փառատոների միջև կապերի ստեղծման նպատակով կանցկացվի կլոր սեղան:

Փառատոնի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 1-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ ՊեկինԴենս/LDTX-ի (Չինաստան) «Լույսեր որոնողը» ժամանակակից պարային ներկայացմամբ. բեմադրիչ՝ Վիլլի Ցաօ:

Փառատոնի գլխավոր հովանավորներն են Երևանի քաղաքապետարանը և «Հոսք» հիմնադրամը:

Ցուցադրել ավելի
Back to top button