Մեկնարկ

«Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»–ը՝ հնարավորությունների հարթակ

Օրերս աշխատանքն ավարտեց «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»–ը, որին մասնակցեց նաև ԵՊՀ–ն առանձին տաղավարով։

Մեր հյուրի՝ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ զրույցը այս միջոցառմանը ԵՊՀ–ի մասնակցության և մասնագիտական կողմնորոշման հարցում նման հարթակների դերի մասին է։

Մ․ Հովհաննիսյան–Նման հարթակները շատ կարևոր են մի քանի տեսանկյունից։ Առաջինը՝ առհասարակ ԵՊՀ–ի մասին պատմելու, որովհետև համալսարանում անընդհատ բավականին հետաքրքիր զարգացումներ ու փփոխություններ են տեղի ունենում, և դրանց մասին մեր հանրության լայն շրջանակներին իրազեկելը չափազանց կարևոր է, նաև այն առումով, որ մենք կարողանանք հետադարձ կապի միջոցով հասկանալ, թե այն, ինչ մենք անում ենք, որքանով է արձագանք ստանում մեր հասարակությունում։ 

Երկրորդ կարևոր հնարավորությունը շատ ավելի թիրախավորված է, որովհետև այս պարագայում մենք փորձում ենք ներկայացնել մեր կրթական ծառայություններն ու մեր կրթության հնարավորությունները երիտասարդներին, ովքեր դեռևս չեն կողմնորոշվել մասնագիտական առումով և կարիք ունեն մասնագիտական կողմնորոշման։

Հենց այդ պատճառով մենք փորձել ենք ներկայանալ ոչ թե որպես մեկ մոնոլիտ ԵՊՀ, այլ որպես համալսարան, որն ունի շատ տարբեր և շատ լայն գիտակարգային դիապազոն, ինչը նաև հնարավորություն է ԵՊՀ–ում ներկայացված մասնագիտությունների, գիտակարգերի բազմազանությունը տեսնելու։

Ցուցադրել ավելի
Back to top button