Զարթուցիչ

Այսօր Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օրն է. Զարթուցիչ

Նկատե՞լ եք՝ օրացույցի ամեն օրը որևէ տոնի մասին է հիշեցնում։ Կարծես ավանդույթի է վերածվել․ միասին բացահայտում ենք, թե ինչ տեղական ու միջազգային տոներ են նշվում, ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել կամ ինչ հետաքրքիր պատմություններ կան՝ օրվա հետ կապված: 

Գուցե զարմանալի թվա, բայց այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ամբողջ աշխարհում նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը, որը նպատակ ունի ընդգծել միասնական ստանդարտների ստեղծման կարևորությունը:

Ստանդարտացումը ազդում է աշխարհում զարգացման տեմպի և արտադրության մակարդակի վրա։ Գիտության և տեխնոլոգիայի վերջին նվաճումների հիման վրա ստանդարտացումը ոչ միայն որոշում է արտադրության ձեռք բերված մակարդակը, այլև՝ ծառայում է որպես գիտական ​​և տեխնոլոգիական հզոր առաջընթաց։

Ամեն տարի օրը նվիրվում է որևէ հստակ թեմայի: Օրինակ՝ «Ստանդարտներ և առօրյա կյանք», «Միջազգային ստանդարտներ խաղաղության և բարգավաճման համար», «Կլիմայի փոփոխության հաղթահարում ստանդարտների միջոցով», «Աշխարհը բոլորի համար հասանելի դարձնող ստանդարտներ» և այլն:

Այսպիսով, կարելի է ասել, որ ստանդարտացումը կարևոր դեր ունի հասարակության զարգացման մեջ։ Այն աշխատանքը դարձնում է ավելի կազմակերպված, արտադրանքը՝ որակյալ, իսկ գիտությունը՝ ավելի առաջադեմ։

Հիմա ժամանակն է անդրադառնալու 2-րդ տոնին, որը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր իսկապես սիրում են մոլորակը, քանի որ այսօր նաև Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օրն է:

Բոլորս էլ գիտենք, որ բնությունը երբեմն հիշեցնում է իր ուժը երկրաշարժերով, փոթորիկներով կամ ջրհեղեղներով։ Բայց գիտեի՞ք, որ ամբողջ աշխարհում հոկտեմբերի 14-ին նշվում է Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օրը։ 

Իսկ օրը ստեղծվել է հիշեցնելու, որ մոլորակի բնակիչները կարող ենք փոքրացնել հնարավոր աղետի հետևանքները։

Օրինակ՝ Ճապոնիայում, որտեղ երկրաշարժեր հաճախ են լինում,    դպրոցականները պարբերաբար մասնակցում են վարժանքների, քանի որ այդ հմտություններն անհրաժեշտ են  երկրաշարժի ժամանակ։ Նրանց սովորեցնում են՝ ինչ անել, երբ տունը կամ դպրոցը սկսում է ճոճվել։ 

Նիդեռլանդներում, որտեղ ջրհեղեղների վտանգ կա, մարդիկ հատուկ ամբարտակներ և ջրային կառավարման խելացի համակարգեր են ստեղծել, որոնք պաշտպանում են երկիրը ծովից։

Հայաստանում էլ կան ծրագրեր, որոնք ուղղված են բնակչությանը պատրաստելու՝ երկրաշարժերի, հրդեհների կամ սելավների դեպքում։ 

Պարզ քայլերը՝ ինչպես օրինակ տանը փրկարարական պայուսակ ունենալն է կամ ընտանիքի հետ արտակարգ իրավիճակների ծրագիր մշակելը, իսկապես, կարող են կյանքեր փրկել: 

Այսպիսով, օրը մեզ հիշեցնում է մի պարզ ճշմարտություն․ բնական աղետները կանխել չենք կարող, բայց դրանց ծանր հետևանքները՝ կարող ենք։

Ցուցադրել ավելի
Back to top button