Զարթուցիչ

Ավիամոդելային փառատոն. գաղափարից մինչև թռիչք. Զարթուցիչ

Արդեն 3-րդ տարին է «Արզնի» օդանավակայանի երկինքը մեկ օրով վերածվում է անօդաչու թռչող սարքերի և մոդելային ինքնաթիռների յուրօրինակ շքերթի։ Ավիամոդալային փառատոնը, որն իր ձևաչափով միակն է Հայաստանում, իր շուրջն է համախմբում պրոֆեսիոնալ ու սիրողական ավիամոդելիստների, որոնք իրենց սարքերով ցուցադրական գեղեցիկ թռիչքներ են իրականացնում, պատմում են նորարարական գաղափարների մասին, ինչպես նաև փոխանակում իրենց գիտելիքներն ու փորձը։

Ավիամոդելային փառատոնն ապացուցում է, որ ինժեներական գաղափարները պարտադիր չէ, որ գործարաններում ծնվեն։ Թռչող սարքեր մոդելավորել ու պատրաստել՝ գաղափարից մինչև առաջին թռիչք, կարող է իրականանալ դպրոցական ամենասովորական ինժեներական լաբորտարոիայում, անգամ տանը կամ ավտոտնակում։ Կարևոր է ունենալ նպատակ և այն իրականացնելու մեծ ցանկություն ու համառություն։ Ինչպես մեր զրուցակիցները, որոնք փառատոնին մասնակցում էին իրենց ստեղծած տարբեր մոդելներով։ Այսօր կծանոթանանք պատանի ավիամոդելիստների հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button