Մեդիագրագետ լինելու առաջին պայմաններից մեկը հասկանալն է, թե ինչպես են աշխատում տեղեկատվական տեխնոլոգիաները։ Ու քանի որ այն զարգանում է ամեն օր, մեդիագրագետ լինելու չափորոշիչները ևս փոխվում են։
Ինչպես կռահեցիք, մեր այսօրվա թեման կապված է մեդիագրագիտության հետ։ Հաճելին ու օգտակարը համադրելու համար խաղալու ենք «Մեդիագիտակ» անունով խաղը, որի միջոցով բացահայտելու ենք՝ ինչքանո՞վ ենք մեդիագրագետ։ Հանրային լրագրության ակումբի կողմից ստեղծված այս խաղի նպատակը մեդիագրագիտության և քննադատական մտածողության զարգացումն է։
Խաղի տուփում գտել ենք 4 տարբեր թեմաներով առաջադրանք՝ Թեստադարան, Հարցերի գիտակ, Վերնագրի դերը և Ինֆոքարտ։ Յուրաքանչյուր առաջադրանքի համար սահմանված է հստակ նպատակ, որին խաղացողը պետք է ձգտի հասնել։ Խաղում կա նաև պտուտակ, որը դրվելու է սեղանի կենտրոնում, և ով առաջինը կպտտի այն՝ կսկսի խաղը։ Առաջադրանքը կարդալուց հետո միացնելու ենք ժամանակաչափը։ Պատասխանը պետք է հնչի մինչև ժամանակի ավարտը։
Դե ինչ, սկսենք խաղը։





