Հարվարդի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավոտյան շուտ արթնացող մարդիկ ունեն ավելի շատ էներգիա և լավ տրամադրություն, քանի որ նրանց՝ այսպես ասած, կենսաբանական ժամացույցը ավելի ներդաշնակ է արևի բնական լույսի հետ։
Ինչպես նաև՝ առավոտյան մեր կենտրոնացման և ստեղծագործելու կարողության մակարդակն է ավելի բարձր լինում, քանի որ ուղեղը դեռ ծանրաբեռնված չէ օրվա ինֆորմացիայով։
Սա է պատճառը, որ հիմնականում դասերն սկսվում են առավոտյան, իսկ շատ հաջողակ մարդիկ իրենց ամենակարևոր գործերը անում են մինչև ժամը 10:00-ը։
Այսպիսով, հոկտեմբերի 21-ին նշվում է Խնձորի օրը․ տոն, որը սկիզբ է առել 1990 թվականին Մեծ Բրիտանիայում՝ որպես հիշեցում բնության և գյուղատնտեսության կարևոր դերի մասին։
Խնձորը տարբեր մշակույթներում դիտվում է՝ որպես կյանքի, իմաստության և վերածննդի խորհրդանիշ։ Խնձորը մեր սեղանին է ամբողջ տարվա ընթացքում։ Ամռանն ու աշնանը այն թարմ է, հյութալի, իսկ ձմռանն ու գարնանը՝ վայելում ենք չիրն ու հյութը։
Ամեն տարի այս օրը մարդիկ տարբեր երկրներում կազմակերպում են խնձորի փառատոներ, համտեսներ, ու նաև ծառատունկեր։
Հիմա ժամանակն է անդրադառնալու 2-րդ տոնին, որը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր քաղցրի սիրահար են։ Այսօր նշվում է նաև Դդմով չիզքեյքի միջազգային օրը, որն առավել տարածված է Միացյալ Նահանգներում և դարձել է աշնան խորհրդանիշը։ Դդումը աշնան ամենասիրված բանջարեղեններից մեկն է այստեղ։
Հատկապես հոկտեմբերին՝ այս դեսերտը կարելի է գտնել գրեթե բոլոր սրճարաններում։ Դդմով չիզքեյքը ունի օգտակար հատկություններ, քանի որ հարուստ է բետա-կարոտինով, որը լավացնում է տեսողությունը և մաշկը։ Ստացվում է՝ այս դեպքում քաղցրավենիքի սիրահար լինելը փոքր-ինչ արդարացված է։
Եվ վերջում, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, նշվում է նաև Սողունների մասին իրազեկման օրը։ Նպատակն է՝ հիշեցնելու, որ օձերը, մողեսները, կրիաները կարևոր դեր ունեն բնության մեջ։
Չնայած նրանցից շատերը հաճախ վախ են առաջացնում, բայց իրականում սողունները կարևոր դեր ունեն էկոհամակարգում, քանի որ բնության մեջ վերահսկում են միջատների և կրծողների թվաքանակը։
Գիտնականները ասում են, որ սողունները Երկիր մոլորակի ամենահին կենդանիներից են։ Նրանց նախնիները ապրել են մոտ 315 միլիոն տարի առաջ։ Ստացվում է՝ դեռ դինոզավրերից էլ առաջ։ Պատկերացնո՞ւմ եք․․․։
Այսօր աշխարհում հայտնի է սողունների ավելի քան տասը հազար տեսակ, որոնցից մեծ մասը վտանգված է՝ բնակավայրի կորստի և անօրինական որսի պատճառով։
Հետաքրքիր է նաև, որ սողունները ունեն զարմանալի հարմարվողականություն։ Որոշ օձեր կարող են ամիսներով չուտել, իսկ որոշ մողեսներ՝ փոխում են մաշկի գույնը՝ շրջակա միջավայրին հարմարվելու համար։
Այսօր շատ կենդանաբանական այգիներում կազմակերպվում են բնապահպանական կրթական միջոցառումներ և ֆիլմերի ու սլայդների ցուցադրություններ։





