Զարթուցիչ

Մարդ, որը միշտ հասկանում էր երեխաների լեզուն. Զարթուցիչ

Այսօր հոկտեմբերի 23-ն է։ Ի՞նչ ենք առանձնացրել օրացույցի այսօրվա էջից։

105 տարի առաջ հոկտեմբերի 23–ին է ծնվել աշխարհի հայտնի մանկագիրներից մեկը՝ Ջաննի Ռոդարին։ «Չիպոլինոյի արկածները», «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում», «Երկնագույն նետի ճանապարհորդությունը», «Հեքիաթներ հեռախոսով»․ գրողի այս ստեղծագործությունները, ոտանավորներն ու պատմվածքները շատերիս համար են դարձել դեպի գրքերի մեծ աշխարհ տանող արահետներ։

Ռոդարին դժվար մանկություն է ունեցել։ Նրա հայրը մահացել է, երբ տղան նոր էր դարձել տասը տարեկան։ Ջաննին երեք տարի սովորել է սեմինարիայում, իսկ 17 տարեկանում արդեն գյուղական դպրոցներում դասավանդում էր փոքրիկներին։

Դեռ փոքր տարիքից Ռոդարին շատ սիրում էր երաժշտությունը, անգամ ջութակի դասերի է գնացել, գրքեր կարդում էր շատ և հաճույքով։ 19 տարեկանում դարձել է Միլանի համալսարանի բանասիրության ֆակուլտետի ունկնդիր, 28 տարեկանում որպես լրագրող աշխատանքի է անցել թերթի խմբագրությունում, սկսել է գրել մանկական գրքեր և նշանակվել է մանկական «Պիոներ» շաբաթաթերթի խմբագիր։ 50 տարեկանում Ջաննի Ռոդարին արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակի, որը տրվում է լավագույն մանկական գրողներին։

Առաջարկում ենք լսել Ջաննի Ռոդարիի հայտնի «Հեքիաթներ հեռախոսով» շարքի կարճլիկ հեքիաթներից մեկը, որը, մեզ թվում է հենց իր՝ Ռոդարիի մասին է, այն մարդու, որը միշտ հասկանում էր երեխաների լեզուն։

Ցուցադրել ավելի
Back to top button