Զարթուցիչ

«Ուխտն ի Մաշտոց». Օշականից մինչև Հացեկաց. Զարթուցիչ

Երբ դառնում ենք առաջին դասարանցի, առաջին գիտելիքը, որն ստանում ենք, հայոց այբուբենի և այն ստեղծողի մասին է. հայոց տառերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Հետո ծանոթանում ենք Մաշտոցի կենսագրությանն ու իմանում, որ նա ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Քնից էլ արթնացնեն ու հարցնեն, կասենք` Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Հացեկաց գյուղում։ Բայց մի տեսակ անիրական, երազային մի վայր է այդ Հացեկացը թվում։ 

Պարզվում է՝ չէ՛, անիրական չէ՛, կա՛, և այն տեսել են մեր այսօրվա հյուրերն ու եկել են նաև մեզ պատմելու իրենց տեսածի մասին։ Ներկայացնենք մեր հյուրերին․ «Բունիկ» կրթամշակութային կենտրոնի հիմնադիրներ լրագրող Արփի Սուքիասյան և մշակութաբան Վարդուհի Գրիգորյան։

Ցուցադրել ավելի
Back to top button