Այսօր Զարթուցիչում պատմելու ենք «Հայրիկն ու աղվեսիկը» երաժշտական նախագծի մասին:
Հայ երգիչ, բանահավաք, ազգային երգի մեծ վարպետ Հայրիկ Մուրադյանի 120 ամյակի առթիվ «Կայթ» կրթամշակութային հանգույցը նախաձեռնել է «Հայրիկն ու աղվեսիկը» երաժշտական նախագիծը, որը միավորում է երգը, պարը, հեքիաթը և երեխաներին՝ խաղային, գունեղ ձևաչափով, ներկայացնում է Հայրիկի Մուրադյանի երգերը։
«Հայրիկն ու աղվեսիկը» ոչ միայն երաժշտական այլ նաև կրթական նախագիծ է և շուտով՝ գրքի տեսքով, երկլեզու՝ հայերեն ու անգլերեն տարբերակներով այն կտրամադրվի դպրոցներին և մանկապարտեզներին։ Երեխաները կծանոթանան Հայրիկ Մուրադյանի կերպարին ու հեքիաթային միջավայրում կհանդիպեն նաև աղվեսիկին, որն էլ իր հերթին փոքրիկներին կուղեկցի Հայրիկ Մուրադյանի մանկական երգերի աշխարհ։
Նախագիծը շարունակական է լինելու և աղվեսիկը պետք է դեռ հանդիպի մշակութային այլ գործիչների հետ։ Իսկ այս նախագծում ներառված են Հայրիկ Մուրադյանի այն տասը երգերը, որոնք և՛ թեմատիկ առումով, և՛ հնչողությամբ հոգեհարազատ են փոքրիկ երգիչներին։
Զրուցել ենք «Կայթ» կրթամշակութային հանգույցի համահիմնադիր Տաթևիկ Շախկուլյանի հետ:





