Անշուշտ, հիշում եք, որ սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 5–ը Հայաստանում անցկացվեց «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»–ը, որին մասնակցեցին ՀՀ բազմաթիվ դպրոցներ ու մանկապարտեզներ։ Բացի այն, որ «Գիտության շաբաթը» տոն էր՝ գիտության տոն, այն նաև մրցույթ էր, որը, ինչպես և բոլոր մրցույթները, հաղթողներ պետք է ունենա։ Օրերս մրցույթն ամփոփվել է, և արդեն հայտնի են հաղթողները։
Մեր հյուրին՝ «Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանին, խնդրել ենք ներկայացնել հաղթողներին, խոսել այն սկզբունքների մասին, որոնց համաձայն մրցույթն ամփոփվել է, նաև այն մասին, թե ինչը պետք է կարևորեն «Գիտության շաբաթվա» մասնակիցներն ապագայում՝ հաղթանակ գրանցելու համար։





