Այսօր, համեղ առիթ կա: Նոյեմբերի 25-ին նշվում է Parfait Day-ը: Այն ֆրանսիական ծագում ունեցող, համեղ աղանդեր է, բառն էլ՝ հենց «կատարյալ» է նշանակում։ Բաղադրությունը չափազանց պարզ է՝ յոգուրտ, սերուցք, հատապտուղներ կամ ընդեղեն։ Այնպես որ՝ կարող ենք ինքներս էլ պատրաստել:
Այժմ ներկայացնենք մեր հյուրին: Զարթուցիչի հյուրասրահում է ժայռամագլցման մարզիչ Զավեն Առաքելյանը, որը մեզ կպատմի բոլդերինգի մասին և կներկայացնի ժայռամագլցման այլ տեսակներն ու դրանց տարբերությունները:





