Այսօր Տեղեկատվության համաշխարհային օրն է։ Նշվում է 1994 թվականից Տեղակատվության միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Այսօր մենք տեղեկատվություն ենք ստանում ամեն քայլափոխի՝ համացանցից, սոցցանցերից, դպրոցից, հեռուստատեսությունից, նույնիսկ ամենօրյա խոսակցություններից։ Եվ տեղեկատվության օրը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր լուր, որը մենք լսում ենք, պետք է ստուգել, վերլուծել, ճշտել աղբյուրը, հետո նոր տարածել։ Մի խոսքով, օրվա կոչն է՝ տարբերել ճշմարտությունը կեղծիքից, չտարածել մի բան, որի ճշգրտության մեջ վստահ չենք և լինել տեղեկատվության գիտակցված սպառող։
Նոյեմբերի 26-ին իրենց մասնագիտական օրն են նշում կոշկակարները։ Օրը լավ առիթ է շնորհակալություն հայտնելու այն վարպետներին, որոնք վերանորոգում ու ձևափոխում են մեր կոշիկները և երկարացնում նրանց կյանքը։ Շնորհավորում ենք ձեր տոնը, սիրելի կոշկակարներ։





