Զարթուցիչ

Ներառական կրթության արդիական լուծումները. Զարթուցիչ

Սկսած 1992 թվականից ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշմամբ դեկտեմբերի 3-ին նշվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Օրվա նպատակն է խոսել հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներից՝ հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնելով, որ նրանք էլ ունեն նույն երազանքներն ու կարիքները, ինչպես յուրաքանչյուր ոք։

Մեր հյուրասրահում այսօր հյուրընկալել ենք «Հավասար» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Հարությունյանին։ Նրա հետ կխոսենք հիմնադրամի գործունեության և, իհարկե, «Հավասար» կրթական հավելվածի մասին,որը հանրակրթական դասագրքերի բովանդակությունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձնում է մատչելի, հետաքրքիր ու խաղային։

Ցուցադրել ավելի
Back to top button