Զարթուցիչ

Ի՞նչ դիտել Ամանորին ընդառաջ․ Զարթուցիչ

Ամանորյա տրամադրություն ապահովելու համար շա՜տ կարևոր է ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումը։ Ձեզ ենք ներկայացնում մուլֆիլմեր, որոնք, մեր կարծիքով, պարտադիր է դիտել այս ձմռանը։

Այսպիսով, առաջին մուլտֆիլմը, որն առանձնացրել ենք  «Բևեռային էքսպրես»-ն է։ Այն կախարդական պատմություն է, և ցույց է տալիս, թե որքան կարևոր է հրաշքներին հավատալը։ Ֆիլմը  մի տղայի մասին է, որը հեքիաթային գնացքով ուղևորվում է դեպի Հյուսիսային բևեռ՝ հանդիպելու Սանտային։ Ճանապարհին նա ծանոթանում է նոր ընկերների հետ, անցնում է փորձությունների միջով և սկսում  հասկանալ, որ իրական հրաշքը այն լույսն է, որը մենք կրում ենք մեր հոգում։

Մուլտֆիլմը լի է ձմեռային մթնոլորտով, գեղեցիկ երաժշտությամբ ու ջերմ զգացումներով։ Այն հիանալի տարբերակ է հատկապես դեկտեմբերին՝ մինչ տոների սկսվելը։ Ֆիլմը հիշեցնում է՝ մեծանալ, դեռ չի նշանակում դադարել հավատալ հրաշաքներին։

«Սառցե Սիրտ»-ը պատմություն է ընկերության և ինքնությունը փնտրելու մասին։ Էլզան՝ սառույց ստեղծելու հզոր կարողությամբ, վախենում է ինքն իրենից, մինչդեռ նրա քույրը՝ Աննան, փորձում է ապացուցել, որ սերը կարող է ջերմացնել անգամ ամենակարծր  սիրտը։ Պատմությունը լի է խելահեղ արկածներով ու երգերով, որոնց մասնակցում է նաև հումորով լի ձնեմարդը։

Ֆիլմն ունի կարևոր խորհուրդ՝ չվախենալ սեփական ուժերից, ընդունել մեզ այնպես՝ ինչպես կանք և հավատալ սիրելի մարդկանց աջակցությանը։ «Frozen»-ը շարունակում է մնալ մեր ամենասիրելի մուլտֆիլմերից մեկը իր դրական էներգիայով և հեքիաթային աշխարհով։

«Սառցե դարաշարջան» մուլտֆիլմն  անհավանական ընկերների՝ մամութ Մեննիի, ծույլ Սիդի և վագր Դիեգոյի արկածային պատմությունն է՝ սառցեդարյան ժամանակաշրջանում։ Նրանք համատեղ ուժերով փորձում են վերադարձնել կորած երեխային իր ընտանիքին՝ միասին անցնելով երբեմն ծիծաղաշարժ, երբեմն վտանգավոր, բայց շատ ջերմ ճանապարհ։ Մուլտֆիլմը լի է հումորով, արագ զարգացող իրադարձություններով և հիշվող կերպարներով։

Հերթը՝ երևանցիներինն է։ Նրանց հարցրել ենք, թե ի՞նչ են պատրաստվում դիտել Ամանորին ընդառաջ։

Ցուցադրել ավելի
Back to top button