Զարթուցիչ

Ի՞նչ կասեր Շիրակացին, եթե….Զարթուցիչ

Դեկտեմբերի 18–ին Մատենադարանում փակ ձևաչափով շնորհանդես էր․ Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանն ու նրա  սաները  հանդիսատեսին ներկայացրին իրենց ամիսների աշխատանքի արդյունքը՝ «Խրախճանականք․ Անանիա Շիրակացու խնդիրները» պատկերագիրքը։

Իսկապես, ի՞նչ կասեր Անանիա Շիրակացին, եթե տեսներ իր խնդիրների «Խրախճանականք» ժողովածուն՝ Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաների նկարազարդմամբ պատկերագիրք դարձած ։

–Ինձ թվում է՝ կհավաներ, նախ, որովհետև իր խնդիրները մինչև այսօր մեզ հետ են և երկրորդ, որովհետև իր խնդիրները շատ գեղեցիկ տեսք են ստացել,–ասում է Դավիթը։

–Ինձ թվում է՝ Շիրակացուն շատ դուր կգար այն, որ մենք աշխատել ենք երեխաներով,–ասում է Լիլիթը։

–Հուսով եմ՝ դուր կգար,–ասում է «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանը,–որովհետև ամենակարևոր պահը կա՝ երեխաների անկեղծությունը կա, կա այն, թե 21–րդ դարի երեխաներն ի՞նչ են տեսնում այդ խնդիրները կարդալիս, ոնց են պատկերացնում  7–րդ դարը։

Այսօր մեր ստուդիայում հյուրընկալել ենք Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանին, ստուդիայի սաներ Մանե Հակոբյանին, Լիլիթ Բադալյանին, Ժենյա Վարդանյանին և Դավիթ Թադևոսյանին, որոնք պատկերագրքի ստեղծման մասնակիցներից են։

Ցուցադրել ավելի
Back to top button