Տարվա ավարտին ընդամենը մեկ օր է մնացել ․․․ պատկերացնո՞ւմ եք․․․Առջևում ոչ միայն ամանորյա զարդարանքներն ու տոնական եռուզեռն են, այլև՝ երկար սպասված արձակուրդն ու սիրելի ֆիլմերը։
Հավանաբար դուք էլ եք լսել, որ Ձմեռ պապը սովորական ցուցակ չունի։ Նա ունի մեծ քարտեզ, որը, այսպես կարող ենք նկարագրել․․․ մեր երազանքների, ցանկությունների և, իհարկե, նվերների քարտեզն է։ Սանտայի երթուղուն հնարավոր է հետևել 3D ձևաչափով։
Կարող եք այցելել Norad Santa-ի կայքէջ և քարտեզով տեսնել, թե ո՞ր երկրներում է արդեն եղել նա և որտեղ է պահել երեխաների նվերները։ Տեսախցիկով պատկերված վայրերը հուշող օբյեկտներն են։
Այցելելով կայք՝ օգտագործեք վերևի աջ անկյունում գտնվող նավիգացիոն կառավարման կոճակները, որպեսզի պտտեք գլոբուսն ու տեսնեք ամբողջությամբ։ Պատկերները ցույց են տալիս այն վայրերը, որտեղ Սանտան հետագիծ է թողել: Սեղմեք պատկերին՝ տեղանքին ծանոթանալու և ավելին իմանալու համար: Տեսանյութ բաժնում գտնվող պատկերները ցույց են տալիս, որ Սանտայի տեսախցիկները այդ վայրերում տեսագրություններ են արել։





