Զարթուցիչ

Զբաղմունքներ ձմռանը տրամադրությունը բարձրացնելու համար. Զարթուցիչ

Չնայած հնարավոր է, որ սառը եղանակը մի փոքր ազդի մեր տրամադրության վրա, բայց հավատացեք, որ ձմռանն էլ կարելի է հաճելի զբաղմունք գտնել …

Եկեք թվարկենք մի քանիսը։ 

Սկսենք զբոսանքներից…Օրինակ՝ գիտե՞ք որ ձմռանը՝ օդում թթվածնի պարունակությունը 10-ից 15 տոկոսով ավելի շատ է, քան ամռանը… Հետևաբար ձմեռային զբոսանքները շատ օգտակար են և թարմ օդ շնչելու համար  տասը րոպեն էլ է բավական՝  դժվար թե հասցնեք մրսել…

Իսկ եթե այնուամենայնիվ նախընտրում եք տանը մնալ, ձեզ հաճելի պահեր կպարգևեն գրքերն ու ֆիլմերը…Միացնում եք ձեր սիրելի ֆիլմը,  թեյ կամ տաք շոկոլադ եք պատրաստում ու  դիտում… 

Ի դեպ վերջերս մի ֆիլմ ենք դիտել, որը ձեզ էլ ենք խորհուրդ տալիս։ Կոչվում է «Ուվեի երկրորդ կյանքը»։ Սա մի պատմություն է միշտ դժգոհ, բայց մեծ սիրտ ունեցող մի ծերուկի մասին, որի կյանքը փոխվում է, երբ նա ընկերանում է փափկամազիկ կատվի ու  բարի մարդկանց հետ…Շատ ջերմ ֆիլմ է՝  ձմռանը դիտելու համար։

Կարծում ենք, կհամաձայնեք, որ տրամադրությունը բարձրացնում են նաև համեղ կերակուրները։ Ու, եթե սիրում եք ինքներդ պատրաստել, հաղորդման ընթացքում կաթնաշոռով թխուկների բաղադրատոմս կհուշենք, որը համոզված ենք ձեզ շատ դուր կգա։   

Ցուցադրել ավելի
Back to top button