
Հունվարի 20-ին Հայաստանի Պատմության թանգարանում վերաբացվել է «Հայաստանը 19-րդ դարում» խորագրով ցուցադրությունը։
Հայաստանի տարբեր պատմազգագրական շրջաններն ընդգրկող ցուցանմուշների շարքում ներկայացված են ազգային տարազներ, նրբաճաշակ զարդեր, ձեռագործ գորգեր, բազմատեսակ աշխատանքային գործիքներ, ավանդական կենցաղային իրեր, վավերագրեր, դրամներ, մեդալներ և այլն։ Դրանց թվում են Էրզրումի բերդի բանալին, մեծանուն զորավար Անդրանիկ Օզանյանի թուրը, ինչպես նաև 1896 թվականի արտադրության կոնյակը՝ շշալցված Երևանում հայտնի գործարար Ներսես Թաիրովի գործարանում։

