Զարթուցիչ

Շնորհավոր տոնդ  հայոց բանակ ու հայ զինվոր. Զարթուցիչ

Այսօր հունվարի 28-ն է, Հայաստանի հանրապետության տոնացույցի կարևոր օրերից մեկն ենք նշում՝ Հայոց բանակի կազմավորման տարեդարձը։ 

Բանակի օրը բոլորիս տոնն է․․․ որովհետև  դժվար է գտնել մի տուն, ընտանիք, որտեղ չկան կամ չեն եղել զինվորներ ու սպաներ․․․

Այս տոնը մեզ հիշեցնում է, որ խաղաղությունը  ձևավորվում է հե՛նց սահմանին կանգնած մեր զինվորների անքուն գիշերների ու հայրենիքի մշտարթուն պաշտպանների զգոն ծառայության արդյունքում․․․

Այդ զգոնության ու նվիրվածության շնորհիվ են սկսվում մեր խաղաղ առավոտները։ Ու միայն այդ համոզմունքը բավարար է, որ մենք վստահությամբ ծրագրենք մեր ապագան՝ շտապենք դպրոց, համալսարան, աշխատանքի։

Շնորհավոր տոնդ հայոց բանակ ու հայ զինվոր․․․․շնորհակալ ենք, որ ամուր կանգնած ես մեր երկրի սահմաններին։ Խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ ենք մաղթում ձեզ։  

Բանակի օրը հրաշալի առիթ է խոսելու հայրենասիրության և այն արժեքների մասին, որոնք  ձևավորվում են  դեռևս դպրոցական նստարանից։ 

Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա  նվիրումով  վառ են պահում աշակերտների հայրենասիրական ոգին՝ կրթելով ու դաստիարակելով վաղվա արժանապատիվ զինվորին ու քաղաքացուն։

Մեր հյուրերն են Հենրիկ Խաչատրյանի անվան 199 հիմնական դպրոցի տնօրեն  Վիոլետտա Բեջանյանը, ռազմագիտության ուսուցչուհի Վարդուհի Մարոնյանը և դպրոցի աշակերտներ Գոհար Ստեփանյանն ու Գոռ Կարապետյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button