Զարթուցիչ

Աղջիկների ուժը գիտության մեջ. Զարթուցիչ

Փետրվարի 11-ը Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրն է։ Եվ օրը հրաշալի առիթ է հիշեցնելու, որ կանայք ու աղջիկները ևս կարող են փոխել աշխարհը դեպի լավը՝ լինելով գյուտարար, հետազոտող, ծրագրավորող, ԱԹՍ-ի կամ ռոբոտի հեղինակ։ Իրականում այս ամենը միայն երազանք չի լինի, եթե աշխատասեր ես, սիրում ես լուծել բարդ խնդիրներ ու չես վախենում սխալվելուց՝ ինչպես «Ամպեր» գիտատեխնիկական աշխատանոցի աղջիկները։

Մեր հյուրերն են «Ամպերի» տնօրեն Սարիբեկ Կարոյանը, փոխտնօրեն Արամ Հակոբյանը և ամպերցիներ Նանե Մարությանն ու Լիլիթ Մելիքյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button