
Համաշխարհային փոստային միությունը /ՀՓՄ/ հայտարարել է նամակագրական շարադրությունների միջազգային մրցույթ 9-15 տարեկան դպրոցականների շրջանում, որի թեման է՝ «Գրիր նամակ ընկերոջդ՝ ինչու է մարդկային շփումը կարևոր թվային աշխարհում»:
Մրցույթի արդյունքում լավագույն ճանաչված նամակը մինչև 2026թ. մայիսի 5-ը կներկայացվի ՀՓՄ միջազգային բյուրո՝ միջազգային մրցույթին մասնակցելու համար: Նամակները «Հայփոստ» ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2026 թվականի ապրիլի 17-ը:
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութից («Մրցույթի կանոնները») կամ զանգահարելով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն (093) 87 85 51 հեռախոսահամարով:
Նամակները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]:

