Զարթուցիչ

Աշխարհը փոխելու համար պետք չէ սպասել մեծ իրադարձությունների. Զարթուցիչ

Եվս  մեկ օրով մոտենում ենք գարնանը․․․Զգացե՞լ եք, որ գարունը միայն եղանակ չէ, այն հոգեվիճակ  է, երբ ուզում  ես նորից ժպտալ, նորից երազել, ավելի բարի լինել ու ամեն ինչ սկսել մաքուր էջից․․․․

Ու հենց  այդ մաքուր էջից սկսելու, աշխարհն ավելի լավը դարձնելու ձգտումն էլ մեզ հիշեցնում է այսօրվա խորհրդի մասին։ Օրացույցը հիշեցնում է, որ փետրվարի 20-ը Սոցիալական արդարության համաշխարհային օրն է։ Օրվա կոչն է, վերացնել աղքատությունը և  յուրաքանչյուր մարդու համար ապահովել արժանապատիվ աշխատանք ու հավասար հնարավորություններ։

Սոցիալական արդարության համաշխարհային օրը նշվում է 2009 թվականից՝  ՄԱԿ-ի որոշմամբ։  Օրվա առթիվ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում իրականացվում են հատուկ նախաձեռնություններ, որոնք մեկ նպատակ ունեն՝ ամրապնդել այն հիմքերը, որոնց վրա կառուցվում է արդար ու համերաշխ հասարակությունը։

Հաղորդման ընթացքում սոցիալական թեստ ենք լուծելու, որը կօգնի ինքներս մեզ հասկանալու, թե որքանով ենք պատրաստակամ օգնելու ու կարեկցելու  մեր շրջապատի մարդկանց, ինչու ոչ՝ նաև մեր ընկերներին։

Ցուցադրել ավելի
Back to top button