Լուրեր

Պարգևատրվել են ընթերցանության օլիմպիադայի հաղթողները

Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում պարգևատրել է արդեն 2-րդ տարին անցկացվող Մայրենիի (ընթերցանության) օլիմպիադայի հաղթող շուրջ 25 աշակերտներին:

Օլիմպիադան նախատեսված է 5-րդ և 6-րդ դասարանի սովորողների համար: Նպատակն է խթանել ընթերցանության մշակույթը, զարգացնել լեզվամտածողությունն ու կարդալու տեխնիկան:

2025–2026 ուսումնական տարում ընթերցանության օլիմպիադայի դպրոցական փուլին գրանցվել է 17 889 աշակերտ, որոնցից մասնակցել է 15 158-ը, իսկ մարզային փուլ անցել է 597 սովորող։

Միջոցառմանը մասնակցել է նաև գրականագետ Արտավազդ Եղիազարյանը, որը երեխաների հետ անցկացրել է քննարկում իրենց տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործությունների վերաբերյալ։

Ցուցադրել ավելի
Back to top button