Զարթուցիչ

Իսկ դուք սիրո՞ւմ եք տորտիլյա չիպսեր. Զարթուցիչ

Գիտե՞ք, որ այսօր տորտիլյա չիպսերի ստեղծման օրն է։ Երբևէ մտածե՞լ եք՝ ընդհանրապես ինչպես են ստեղծվել կարտոֆիլային չիպսերը։ 

19-րդ դարում՝ Միացյալ Նահանգների ռեստորաններից մեկում հաճախորդը դժգոհում է, որ տապակած կարտոֆիլը շատ հաստ է։ Խոհարարը սրտնեղում է և որոշում՝ կատակել։ Կարտոֆիլը կտրում է շատ բարակ և տապակում այնքան՝ մինչև խրթխրթան դառնան։ 

Նա կարծում էր, որ դա հաճախորդին դուր չի գա, բայց ստացվում է հակառակը։ Հաճախորդը հիանում է այդ պատվերից, ու ադպես ծնվում են կարտոֆիլային չիպսերը։ Սկզբում դրանք ռեստորանային ուտեստ էին, հետո մարդիկ սկսեցին տանը պատրաստել, իսկ ավելի ուշ՝ գործարաններում։ Այսպես չիփսերը դարձան ամենահայտնի խրթխրթան սնեքներից մեկը։

Տորտիլյան մեքսիկական խոհանոցի հիմքն է․ եգիպտացորենի ալյուրից պատրաստված այս տափակ հացը փոխարինում է ավանդական հացին։ Այն նաև տակոսների, կեսադիլյաների ու հայտնի տորտիլյա ապուրի գլխավոր բաղադրիչն է։

Հետաքրքիրն այն է, որ թեև տորտիլյան հազարամյակների պատմություն ունի, բայց չիպփսերը հորինվել են շատ ավելի ուշ՝ 1940-ականներին։ Դրանց ստեղծողը Լոս Անջելեսի բնակիչ Ռեբեկա Ուեբ Կարանզան է։ Նա և ամուսինը տորտիլյայի փոքրիկ գործարան ունեին և, ինչպես ցանկացած արտադրության մեջ, այստեղ էլ լինում էին թերություններ. ժամանակ առ ժամանակ մեքենան արտադրում էր անկանոն ձևի տորտիլյաներ։ Դրանք վաճառելը, իհարկե, անհնար էր, բայց դեն նետելն էլ՝ թվում էր փողի և սննդի վատնում։ Եվ․․․ Ռեբեկան գտավ հնարը․ թերի տորտիլաները կտրեց եռանկյունաձև, տապակեց, փաթեթավորեց և վաճառեց գործարանային խանութում։

Սկզբում տորտիլաների չիփսերը տարածված էին հիմնականում Կալիֆոռնիայում։ Կալիֆոռնիայից դուրս դրանց ժողովրդականությունը սկսեց աճել 1970-ականների վերջին, երբ այդ չիփսերն սկսեցին մրցակցել եգիպտացորենի չիփսերի հետ։

Ի դեպ դրանց հիմնական տարբերությունը եգիպտացորենի մշակման եղանակն է։ Տորտիլյան պատրաստվում է ալկալիով մշակված հումքից, ինչի արդյունքում եգիպտացորենի համն ավելի մեղմ է ստացվում։ Դրանք նաև  ավելի մեծ են, բարակ և պակաս աղի, քան եգիպտացորենի մյուս չիփսերը։

Այսօր տորտիլյա չիփսերը հայտնի նախուտեստ են ամբողջ աշխարհում։ Մեքսիկական ռեստորաններում  դրանք սովորաբար մատուցվում են հենց ամենատարածված մեքսիկական սոուսներով ՝ բանջարեղենային սալսա, չիլի կոն կեսո և ավոկադո գուակամոլե:

Ցուցադրել ավելի
Back to top button