Զարթուցիչ

Կրթական ծրագրերից մինչև Ֆրանսիա՝ Ստրասբուրգ. Զարթուցիչ

Այսօր մեր եթերում կպարզենք, թե հայտնի մարդկանցից ովքեր ենք ծնվել մարտի 6-ին, եթերից կշնորհավորենք մեր մայրիկներին առաջիկա տոնի՝ Մարտի 8-ի առթիվ, իսկ հետո կանդրադառնանք Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի կրթական ծրագրերին ու կպարզենք, թե ինչ հետաքրքիր բացահայտումներ կարող ենք անել՝ մասնակցելով այդ ծրագրերին։

Զրույցի ընթացքում կանդրադառնանք նաև «Եվրոպական ժառանգություն կերտողներ» մրցույթին, որտեղ «Լուսերուն» թիմը հաղթել է համաեվրոպական փուլում և շուտով մեկնելու է Ստրասբուրգ՝ ներկայացնելու Գառնի տաճարին նվիրված իրենց նախագիծը։

Մեր հյուրեր են Գրականության և արվեստի թանգարանի կրթական ծրագրերի պատասխանատու Մելանյա Ստեփանյանը և «Եվրոպական ժառանգություն կերտողներ» մրցույթի հայաստանյան փուլի համակարգող, թանգարանի միջոցառումների կազմակերպիչ Գրետա Մակունցը։

Ցուցադրել ավելի
Back to top button