Զարթուցիչ

Բարբի տիկնիկը տասնամյակներ շարունակ «չի իջնում պոդիումից». Զարթուցիչ

Մարտի 9-ի մեր թողարկումը սկսել ենք շատ անմիջական ու ջերմ խոստովանություններով. ինչպե՞ս են մեր հաղորդավարները շնորհավորել իրենց մայրիկներին ու տատիկներին, և ինչու՞ է երբեմն հավաքված անկողինն ու խոհանոցում նրանց օգնելն ավելի մեծ նվեր։

Բայց այսօրվա թողարկման առանցքում միջազգային «ծննդյան օր» է: 1959 թվականի հենց այս օրը աշխարհին ներկայացվեց առաջին Բարբի տիկնիկը: Մենք փորձել ենք հասկանալ՝ արդյո՞ք վարդագույն այս ֆենոմենը մեզ սովորեցնում է լինել ուժեղ և անկախ, թե՞ պարզապես սահմանափակում է պատանիների պատկերացումները գեղեցկության մասին:

Զրուցել ենք հոգեբան Ռազմիկ Կոշեցյանի հետ.

Լսե՛ք «Զարթուցիչի» ամբողջական թողարկումը, ծանոթացեք հոգեբանի օգտակար խորհուրդներին ու սկսեք շաբաթը բարձր տրամադրությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button