Լուրեր

Երևանի պատմության թանգարանում գործում է «Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը

Երևանի պատմության թանգարանում բացված «Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» խորագրով լուսանկարների ցուցահանդես այցելել, հաստատ, արժե։  Ցուցադրության հիմքում Երևանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ընտրված լուսանկարներն են, որոնք ընդգրկում են 19-րդ դարից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը։ Այս վավերագրական պատկերները ներկայացնում  են ժամանակային այս կտրվածքում ապրած տարբեր սոցիալական շերտերի կանանց։

Ցուցահանդեսում ներկայացված են նաև Գրականության և արվեստի թանգարանի հավավաքածուից բացառիկ լուսանկարներ։ Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նաև «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի անդամների ժամանակակից աշխատանքները։ Ստացվել է մի յուրօրինակ համայնապատկեր, որը թե՛ հիշողության վերարժևորում է և թե՛ ներկայի վերաիմաստավորում, և որտեղ հանդիպել են անցյալն ու ներկան։

Ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 7–ը, հարգանքի տուրք է երևանցի կնոջ ուժին, նրբությանը, ստեղծարար մտքին և պատասխանատվությանը։

Այցելել, հաստատ, արժե և այն էլ՝ ոչ թե մենակ, այլ մայրիկի կամ տատիկի հետ, որոնց համար սա ժամանակի միջով փոքրիկ մի ճամփորդություն կդառնա դեպի հին Երևան, հիշողություններ ու մանկություն։

Ցուցադրել ավելի
Back to top button