Զարթուցիչ

Գարունը գեղեցկության մասին խորհելու ժամանակ է. Զարթուցիչ

1813 թվականի մարտի 19–ին Շոտլանդիայի Բլանթայր գյուղաքաղաքում է ծնվել բժիշկ, ճանապարհորդ, Աֆրիկայի ականավոր հետազոտող Դավիթ Լիվինգսթոնը։ Կյանքի մոտ 15 տարին Լիվինգսթոնն անցկացրել է Աֆրիկա մայրցամաքը հետազոտելով, առաջիններից  մեկն է բարձրաձայնել Աֆրիկայի սևամորթ բնակչության իրավունքների մասին, ոտքով անցել է մոտ 50000 կմ ճանապարհ, ուսումնասիրել է մայրցամաքի բնաշխարհագրական առանձնահատկությունները։ Հենց Լիվինգսթոնն է Եվրոպայի համար առաջինը հայտնաբերել Վիկտորիա ջրվեժը և այն այդպես անվանել՝ ի պատիվ Անգլիայի թագուհու։ Երբ 15 տարվա բացակայությունից հետո Լիվինգսթոնը վերադարձավ Մեծ Բրիտանիա, նրան ընդունեցին որպես ազգային հերոսի։

Աֆրիկայի մասին իր առաջին տպավորություններն ու հետազոտության արդյունքները նա ամփոփեց իր առաջին գրքում, որն անվանեց այսպես՝ «Միսիոների ճանապարհորդությունները և հետազոտությունները Հարավային Աֆրիկայում»։

Նկատե՞լ եք, որ գարունն այն եղանակն է, որը բոլորիս շատ տրամադրում է խորհելու և խոսելու․․․գեղեցկության մասին։ Հենց գարնանն ենք նշում աշխարհում ամենագեղեցիկ մարդկանց՝ մեր մայրիկների տոնը, գարնանն ենք գեղեցկության միամսյակ  հայտարարում և, չնայած աշխատում ենք կոկիկ ու գեղեցիկ լինել միշտ, բայց գարնան տաքուկ օրերն սկսվում են, թե չէ, մի քիչ ավելի գեղեցիկ, մի քիչ ավելի թիթիզ լինելու ցանկությունը համակում է բոլորիս, և դա, իհարկե, շատ սիրուն ցանկություն է․․․

Մի խոսքով՝ այո, գարունը գեղեցկության մասին խորհելու ժամանակ է, և մենք էլ առաջարկում ենք ձեզ․ եկեք խորհենք գեղեցկության մասին, այս անգամ՝ արտաքին գեղեցկության մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button