Այսօր մարտի 26-ն է, միայնության օրն է,–ասում է օրացույցը,–իսկ դուք միացել եք մեր զրույցին, այսինքն՝ միայնակ լինել, միայնություն զգալ չեք ուզում և ճիշտ էլ անում եք։ Մեր այսօրվա հյուրերն էլ ձեզ թույլ չեն տա, որ ձեզ մենակ ու միայնակ զգաք:
Պատահու՞մ է, որ ձեզ շատ միայնակ զգաք, անգամ մեծ և աշխույժ խմբում՝ առանձնացած։ Մասնագետներն ասում են, որ եթե այսպիսի վիճակները հաճախ են պատահում, այնքան էլ դրական չեն մեր ներաշխարհի համար, բայց, ժամանակ առ ժամանակ առանձնանալու, ինքդ քեզ հետ մենակ մնալու, քո մտքերը հստակեցնելու ցանկությունը շատ կարևոր է և շատ օգնում է մեզ։
Հնարավոր է, որ օրվա խորհրդին հետևելով որոշեք այսօր մի քիչ առանձնանալ ինքներդ ձեզ հետ, բայց այդ որոշման իրագործումը թողեք օրվա մեկ այլ ժամի, որովհետև հենց հիմա միասին հայտնվելու ենք մեր հյուրասրահում, որտեղ մեզ սպասում են մեր հյուրերը․ ինչ մենակության ու առանձնության մասին է խոսքը։
Մեր հյուրերը «Դիզակ արտ» մշակութային կենտրոնի «Դիզակ ֆոլկ բենդ» խմբի երգիչներ Արման Հայրիյանը, Կարինե Ղուկասյանը, Գևորգ Ստեփանյանը, Սերգեյ Արզումանյանը և Աննա Շաբուրյանն են։





