Զարթուցիչ

Շնորհավոր տոնդ, թատրոն. Զարթուցիչ

Այսօր մարտի 27-ն է։ Գուցե շատերի համար այն գարնանային սովորական օր է, բայց թատրոնի մարդկանց համար՝ տարվա ամենասպասված տոնը՝ Թատրոնի միջազգային օրը։ Տոնը սկիզբ է առել 1961 թվականին Թատրոնի միջազգային ինստիտուտի նախաձեռնությամբ և արդեն 65 տարի միավորում է բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց թատրոնի ու բեմի։

Սիրելի դերասաններ, ռեժիսորներ, լուսային ու հնչունային օպերատորներ, հանդերձարանի ու դրամարկղի աշխատողներ, շնորհավորում ենք ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ։ Մաղթում ենք ստեղծագործական նոր նվաճումներ և իհարկե անսպառ եռանդ թատրոնի վառ աշխարհում։ Իսկ նրանք, ովքեր իրենց առաջին քայլերն են անում բեմում ու սովորում դերասանի շատ հետաքրքիր մասնագիտությունը, այսօր մեր ստուդիայում են ու պատմելու են, թե ինչպես են բեմի վրա դառնում թագավոր, թագուհի, բարի փերի, չար կախարդ, խորամանկ աղվես և այլն։

Հյուրասրահում են Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի «Մխիթարյան թատերախմբի» ղեկավար Մարինե Մխիթարյանը և նրա սաները՝ Միլենա Ասլանյանը, Եվա Սարգսյանն ու Մարիամ Դարբինյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button