Ի՞նչ կանեիք, եթե դպրոցական օրագիրը հանկարծ թևեր առներ ու թռչեր պատուհանից՝ հենց այն պահին, երբ ուսուցիչը փորձեր ցածր գնահատական նշանակել։ Կամ պատկերացրե՞լ եք սենդվիչ, որը Wi-Fi-ով միանում է ձեր ուղեղին ու ստանում ձեր սիրելի պաղպաղակի համը։
Այսօր «Զարթուցիչի» եթերում մենք ձեզ կհայտնենք աշխարհի ամենաֆանտաստիկ ու մի քիչ էլ սուտ նորությունները։ Նաև կպարզենք, թե ինչու են մարդիկ ապրիլի 1-ին սկսել իրար խաբել ու կխաղանք «Հավատո՞ւմ ես, թե՞ ոչ» խաղը։
Զգուշացում․ այսօր մեզ ոչ մի հարցում չի կարելի հավատալ…





