Զարթուցիչ

Մեր մանկությունն ու պատանեկությունը զարդարող, լցնող, իմաստավորող գրքերը

Աշխարհի բազմաթիվ երկրներում ապրիլի 2–ը՝ ականավոր մանկագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, նշվում է որպես մանկապատանեկան գրքի օր, իսկ շատ երկրներում էլ, այդ թվում նաև Հայաստանում, հենց այսօր մեկնարկում է մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը։

Վստահ ենք, որ շատերդ օրվա սովորական ընթացքի մեջ ներառել եք նաև շաբաթվա մեկնարկին նվիրված որևէ միջոցառմանը ձեր մասնակցությունը։ Դպրոցներում, գրադարաններում, մշակույթի տներում այսօր գրքի տոն է լինելու, և այդ տոնին մասնակցելն իհարկե հաճելի է, հատկապես եթե գիրքն ու ընթերցանությունը ձեզ համար կարևոր են։

Մենք էլ ենք միանում տոնական այս օրվա ընթացքին, շնորհավորում մանկապատանեկան գրականություն ստեղծող բոլոր հեղինակներին, մանկապատանեկան գրքի նկարազարդումներով զբաղվող բոլոր նկարիչներին, մանկապատանեկան գրականություն հրատարակող բոլոր հրատարակչություններին օրվա առթիվ և սիրով բոլորիդ հրավիրում «Զարթուցիչի» հյուրասրահ մեր հյուրի՝ «Էդիթ պրինտ» հրատարակչություն գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանի հետ զրույցին մասնակցելու։ Զրույցի թեման գրքերն են․ մեր մանկությունն ու պատանեկությունը զարդարող, լցնող, իմաստավորող գրքերը:

Ցուցադրել ավելի
Back to top button