Այսօր՝ ապրիլի 6-ին, ողջ աշխարհը նշում է Սպորտի միջազգային օրը հանուն զարգացման և խաղաղության: «Զարթուցիչի» այսօրվա թողարկումը նվիրված է սպորտի հզոր ուժին, որն ունակ է կոտրել կարծրատիպերն ու միավորել մարդկանց՝ անկախ տարիքից, սեռից և նախասիրություններից:
Ապրիլի 6-ը պատահական ամսաթիվ չէ. հենց այս օրը՝ 1896 թվականին, Աթենքում տրվեց ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերի մեկնարկը: Այսօր՝ ավելի քան մեկ դար անց, սպորտի ուղերձը մնում է նույնը. մարզադաշտում՝ մրցակիցներ, կյանքում՝ խաղաղության դեսպաններ:
Մեր տաղավարում հյուրընկալել ենք «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի աղջիկների թիմից Ռոզալինա Երիցյանին, ում հետ զրուցել ենք սպորտում կարծրատիպերը կոտրելու, «Փյունիկի» կարևոր դերակատարման և սպորտի միջոցով ամենօրյա սթրեսը հաղթահարելու մասին:
Լսե՛ք ձայնագրությունը և բացահայտե՛ք, թե ինչպես գտնել «ձեր» սպորտաձևը և լիցքավորվել նոր էներգիայով:





