
Մեկնարկում է«Արդեն 100 տարի՝ «Խոսում է Երևանը»» դպրոցական թիմերի ամենասպասված մեդիա-մրցույթը: Եթե սովորում եք 10-12-րդ դասարաններում, ունեք ստեղծագործական ջիղ և ցանկանում եք բացահայտել ռադիոյի կախարդական աշխարհը, ապա սա հենց Ձեզ համար է:
Ի՞նչ պետք է անել.
Կազմեք 3 հոգանոց թիմ, ընտրեք առաջարկվող 6 թեմատիկ ուղղություններից մեկը և պատրաստեք ձեր նախագծային աշխատանքը (աուդիո կամ վիդեո ձևաչափով):
Կարևոր կանոններ
• Յուրաքանչյուր թիմ պետք է ունենա 1 ղեկավար-ուսուցիչ:
• Ուշադրություն. Նույն կրթօջախից մրցույթին կարող են մասնակցել առավելագույնը 2 թիմ:
• Յուրաքանչյուր թիմ ներկայացնում է մեկ ավարտուն աշխատանք:
Մրցույթի համար կարող եք ընտրել 6 ուղղություններից մեկը.
1. Ձայն, որ փոխեց պատմությունը — Ռադիոյի մուտքը հայկական իրականություն։
2. Աշխարհը մեկ ալիքի վրա — Ռադիոգյուտի համաշխարհային պատմությունը։
3. Լույս՝ խավարում — Ռադիոն 90-ականների ճգնաժամային տարիներին։
4. Իմ ընտանիքի ռադիոհիշողությունը — Բանավոր պատմություններ և հարցազրույցներ։
5. Երաժշտություն՝ ալիքների վրա — Ռադիոյի դերը երաժշտական ճաշակի ձևավորման գործում։
6. Ռադիո, թե՞ ՏիկՏոկ — Համեմատական վերլուծություն ժամանակակից մեդիա տիրույթում։
Ժամանակացույց (2026 թ.)
• Ապրիլի 15-25: Թիմերի գրանցում և թեմաների ընտրություն:
• Մայիսի 1-31: Հետազոտական աշխատանք և մենթորություն:
• Հունիսի 1-20: Ստեղծագործական փուլ (ձայնագրում և մոնտաժ):
• Հունիսի 20-հուլիսի 10: Պատրաստի աշխատանքների ներկայացում
• Սեպտեմբեր: Հանդիսավոր մրցանակաբաշխություն:
Մրցանակներ
• 1-ին տեղ: 120,000 դրամին համարժեք նվեր:
• 2-րդ տեղ: 75,000 դրամին համարժեք նվեր:
• 3-րդ տեղ: 45,000 դրամին համարժեք նվեր:
Լավագույն աշխատանքները կհեռարձակվեն «Արևիկ» ռադիոալիքի եթերում և կտեղադրվեն պատշոնական կայքում՝ radioarevik.am:
Գրանցվիր այստեղ՝ https://forms.gle/KTq4R948ja6iKsSK6
Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը:

