Մեր եթերն այսօր առանձնակի ջերմ է անցնելու, որովհետև օրացույցի ամենագեղեցիկ էջերից մեկն ենք բացել՝ ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը։
Ըստ եկեղեցական տոնացույցի՝ ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է՝ բարի լուրի տոնը, որը 1995 թվականից պաշտոնապես ներառվեց Հայաստանի պետական տոնացույցում։ Սակայն օրվա իրական խորհուրդը մեր մայրիկների կերպարն է։
Թվում է՝ մայրիկը միշտ ուժեղ է, միշտ գիտի՝ ինչ անել, և սիրում է մեզ անմնացորդ ու առանց նախապայմանների։ Գուցե հենց այդ լուռ նվիրումն է նրանց գեղեցկության գաղտնիքը։ Ուրեմն, տարվա մեջ գոնե մեկ օր էլ եկեք մենք չզլանանք. զանգենք նրանց ավելի հաճախ, գրենք ու ասենք այն կարևոր բառերը, որոնց նրանք սպասում են ամեն օր։
Հիմա ժամանակն է լսելու մեր հյուրին։ Զարթուցիչի հյուրասրահում է հոգեբան Սոնա Հովակիմյանը։ Նրա հետ զրուցելու ենք ծնողների հետ մեր հարաբերությունների մասին և պարզելու ենք, թե ինչպե՞ս ունենալ ամուր, վստահելի ու առողջ հարաբերություններ՝ մայրիկների հետ։





