
Ապրիլի 6-ից մեկնարկել է «Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը», որի նպատակն է զարգացնել արվեստասեր պատանիների ստեղծագործական մտածողությունը` բարելավելով նրանց մշակութային կրթությունը, ինչպես նաև բացահայտել նրանց մասնագիտական ներուժը։
Երևանի համայնքապատկան արվեստի դպրոցների շուրջ 500 սաներ հնարավորություն կունենան մասնակցելու երկամսյա դասընթացների, որոնք կանցկացվեն Երևան ժամանած աշխարհահռչակ արվեստագետների կողմից։
Փառատոնի ավարտին «Հայ Արտ» մշակութային կենտրոնում կկազմակերպվի փառատոնի ընթացքում ստեղծված լավագույն աշխատանքների ցուցահանդես և կհրատարակվի փառատոնի պատկերագիրքը:





