Մեկնարկ

Ձեր դպրոցում աշակերտական օմբուդսմեն կա՞. Մեկնարկ

Մեր հյուրերը Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Մանե Ալեքսանյանը և նույն դպրոցի 11–րդցիներ Ավետիք Առաքելյանն ու Հռիփսիմե Զադուրյանն են։ 

Ավետիքի և Մանեի «Աշակերտական օմբուդսմեն» նախագիծը, (ղեկ․՝ Մանե Ալեքսանյան), «Հայկական համադպրոցական գիտության փառատոն–2026»–ի հաղթող նախագծերից է․ «Հասարակական գիտություններ» անվանակարգում, 10 — 12-րդ դասարանցիների ներկայացրած աշխատանքների շարքում, այն լավագույնն է ճանաչվել և արժանացել է 1–ին մրցանակի։

Չնայած փառատոնին նախագիծը ներկայացրել են Ավետիքն ու Հռիփսիմեն, բայց, ինչպես իրենք էլ են խոստովանում, աշխատել են մեծ թիմով․ նախագիծն իրականացվել է դպրոցի աշակերտների, ուսուցիչների, տնօրինության աջակցությամբ և համագործակցությամբ։ Իսկ թե որն է այս հետաքրքիր անվանումով նախագծի նպատակը և ինչպես են այն իրականացրել մեր հյուրերը, կարող եք պարզել՝ լսելով զրույցը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button