Շարունակում ենք ներկայացնել «Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026–ի» հաղթող թիմերին։ Այս անգամ հյուրընկալել ենք Վանաձորի Դ․ Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանին և նույն դպրոցի 9–րդցիներ Միքայել Հակոբյանին և Հարութ Ղումաշյանին։ Միքայելի և Հարութի ներկայացրած «Արթնացրու՛ դասարանը․ CO2-ի դետոքս» անվանումով նախագիծը (ղեկ․՝ Ն․ Հարությունյան) «Քիմիա» անվանակարգում, 5–9–րդ դասարանցիների ներկայացրած նախագծերի շարքում, լավագույնն է ճանաչվել․ արժանացել է 1–ին կարգի մրցանակի։
«Բայց ինչու՞ է դասարանը քնած, և ինչու՞ է պետք այն արթնացնել»,–այս հարցով սկսեցինք զրույցը մեր հյուրերի հետ։





