Հանրային ռադիոյի 100-ամյա հոբելյանին ընդառաջ «Արևիկը» շարունակում է բացահայտել նոր տաղանդների։ Մայիսի 4-ի «Զարթուցիչի» եթերում խոսել ենք «Արդեն 100 տարի՝ Խոսում է Երևանը» մեդիա-մրցույթի մասին՝ հենց մրցույթի մասնակիցների հետ, որն արդեն թևակոխել է ամենահետաքրքիր՝ հետազոտական փուլ։
Այս թողարկումը ապացուցում է, որ ռադիոն ոչ թե ուղղակի տեխնիկա է, այլ կենդանի պատմություն, որը շարունակում է զարմացնել ու ոգեշնչել նաև 100 տարի անց։ Լսե՛ք թողարկումն ամբողջությամբ և ոգեշնչվեք նոր սերնդի էներգիայով։





