Զարթուցիչ

148 դպրոցի ռադիոհետազոտողները. Զարթուցիչ

Այսօր կրկին կանդրադառնանք Հայկական ռադիոյի հոբելյանական տոնին և Ռադիո Արևիկի կողմից հայտարարված «Արդեն 100 տարի՝ «Խոսում է Երևանը» նախագծային մրցութին, որին մեծ ոգևորությամբ են մասնակցում Երևանի և մարզերի ավագ դպրոցների աշակերտները։

Հիշեցնենք, որ մրցույթը հնարավորություն է տալիս բացահայտելու 100 ամյա ռադիոյի հարուստ պատմությունը։ Մասնակիցները նաև իրենց ուժերն են փորձում՝ պատրաստելով աուդիո և վիդեո նախագծեր։ Թիմերն արդեն լիարժեք ներգրավված են պրոցեսի մեջ ու այս պահին հետազոտական աշխատանքներով են զբաղված։

Այսօր Զարթուցիչի ստուդիայում հյուրընկալել ենք Մուշեղ Գալշոյանի անվան համար 148 դպրոցի աշակերտներին ու նրանց ղեկավարին։ Կզրուցենք նրանց ընտրած թեմայի և ռադիո այցից ստացած տպավորությունների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button