
Հունահռոմեական ոճի ըմբիշ 71 կգ քաշային Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում:
Նազարյանը, որն առաջնության ընթացքում ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին, եզրափակչում 4։0 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Բասիլիայի նկատմամբ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 92 կգ քաշային Ալեքսան Շալջյանը դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում 3:5 հաշվով զիջելով Լեհաստանի ներկայացուցիչ Տամաշ Միլատին: Հայաստանի թիմից պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Վազգեն Վարդանյանը (45 կգ): Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 6:1 հաշվով հաղթել է վրացի Լուկա Բոլկվաձեին:





