Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է։ Այն տոնում են Սլովակիայում, Լատվիայում, Լիտվայում, Չեխիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Հունաստանում, ինչպես նաև Հայաստանում և այլ շատ երկրներում։ Տոնը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է ընտանիքի ջերմությունը, միասին անցկացրած ժամանակն ու միմյանց հանդեպ հոգատարությունը։
Ընտանիքում են ծնվում ամենաջերմ հիշողությունները, ամենաանկեղծ ժպիտներն ու տաք գրկախառնությունները։ Եվ ընտանիքն այն վայրն է, որտեղ մեզ միշտ հասկանում են, աջակցում ու սիրում՝ անկախ ամեն ինչից։ Ու այսօր հրաշալի առիթ է շնորհակալություն հայտնելու մեր ծնողներին, տատիկ-պապիկներին, քույրերին ու եղբայրներին՝ այն սիրո համար, որով նրանք լցնում են մեր օրն ու կյանքը։ Թող բոլոր ընտանիքներում երբեք չպակասի ուրախ ծիծաղը, ջերմ զրույցներն ու միասին անցկացրած գեղեցիկ պահերը։
Շնորհավորում ենք բոլորիս այս հրաշալի տոնի առթիվ։





