Զարթուցիչ

Զրույց՝ ռադիոյի 100-ամյակի և մրցույթի մասին. Զարթուցիչ

Մի հետաքրքիր փաստ. Գիտեի՞ք, որ ըստ ուսումնասիրությունների՝ եթե դասը հետաքրքիր է անցնում, հումորով ու հույզերով հագեցած , ապա՝ ուղեղը այն ավելի երկար է մտապահում։ Այսօր աշխարհը նշում է երկու խորհրդանշական օր՝ Ընտանեկան բժիշկների համաշխարհային օրը և Սկուտերների միջազգային օրը։ 

Եկեք խոսենք այն մասնագետներից, որոնց աշխատանքը կապված է մեր առողջության հետ։ Այս օրը ստեղծվել է հենց նրանց աշխատանքի կարևորությունը ընդգծելու համար։ Որովհետև հաճախ մենք բժիշկներին հիշում ենք միայն այն ժամանակ, երբ առողջական խնդիրներ ենք ունենում: Իրականում՝ նրանց ամենամեծ հաղթանակը այն է, երբ մենք չենք հիվանդանում։ Այսօր  աշխարհի շատ երկրներում մարդիկ շնորհակալություն են հայտնում իրենց ընտանեկան բժիշկներին՝ զանգերով, նամակներով կամ պարզապես ջերմ խոսքով՝ իրենց նվիրական աշխատանքի համար։

Մայիսի 19-ը նաև հայտնի է որպես սկուտերների օր՝ մի տոն, որը նվիրված է շարժմանը, ազատությանը և քաղաքային կյանքի պարզ, բայց հաճելի լուծումներին։ Շատ մարդիկ այն օգտագործում են որպես արագ, էկոլոգիապես մաքուր և հարմար միջոց՝ աշխատանքի գնալու կամ քաղաքում տեղաշարժվելու համար։ Բայց, իհարկե, չպետք է մոռանալ նաև անվտանգության կանոնների մասին։

Իսկ հիմա ժամանակն է լսելու մեր հյուրերին։ Եթե հետևում եք Ռադիո Արևիկին, ուրեմն՝ գիտեք արդեն, որ մեկնարկել է Ռադիո Արևիկի հայտարարած՝ «Արդեն 100 տարի «Խոսում է Երևանը» դպրոցական թիմերի մեդիա-մրցույթը, որի շրջանակում մենք շարունակում ենք հյուրընկալել գրանցված թիմերին ու ծանոթացնել ռադիոյի աշխատանքներին՝ ներսից։ Այսօր էլ հյուրընկալել ենք Գյումրու համար 1 ավագ դպրոցի աշակերտներ Հարթենյան Մանեին, Չախոյան Նելլիին, Բոյան Արմինեին և Գավառի Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Թագուհի Մելքոնյանին, Մերի Գուրոյանին և Անուշ Մուխսյանին։

Ցուցադրել ավելի
Back to top button