«Էդիթ Պրինտ» հրատարակչության հայտարարած «Հայ ժամանակակից գրականության պատանի վերլուծողները» ընթերցանության ստեղծագործական մրցույթն ամփոփվել է, և արդեն հայտնի են հաղթողները։
Այս մրցույթը մեկնարկից սկսած Ռադիո Արևիկի ուշադրության կենտրոնում էր․ մրցույթի կազմակերպիչների՝ պատանիներին դեպի հայ ժամանակակից գրականության դաշտ բերելու որոշումը համարձակ քայլ էր, կային մի շարք մտավախություններ։
Մեր հյուրերի՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանի, Երևանի Մ․ Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Աբրահամյանի, մրցույթի հաղթողներից Անգելինա Միրաքյանի և Արմինե Գրիգորյանի հետ զրույցն անդրադարձ է մրցույթի ընթացքին և արդյունքներին։





