Զարթուցիչ

Քամու համաշխարհային օր․ Զարթուցիչ

Ամառն արդեն ամբողջ թափով տաքացնում է մեր քաղաքը, ու հենց այս շոգին «Զարթուցիչի» տաղավարում թեթև ու զով քամի է փչում։ Հունիսի 15-ի թողարկումը նվիրված է մի անտեսանելի, բայց մեր մոլորակի համար չափազանց հզոր ուժի՝ Քամու համաշխարհային օրվան։ Հաղորդման ընթացքում բացահայտել ենք, թե ինչպես է Արևի շնորհիվ ծնվում քամին, որտեղ է գտնվում մոլորակի ամենաքամոտ վայրն ու ինչպես են հսկա սպիտակ աշտարակները՝ հողմային տուրբինները, մաքուր ու «կանաչ» էներգիա տալիս մարդկությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button